Սաստիկ քամին, որն անցած ողջ գիշեր չի դադարել Թբիլիսիում, տապալել է ծառեր, վնասել էլեկտրահաղորդման գծեր ու ավտոմեքենաներ: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Ռուսթավի-2» հեռուստաալիքին:
Քամին ծառեր է տապալել նաև Ժվանիայի հրապարակում և Գուրամիշվիլիի պողոտայում: Այնտեղ դրանք ընկել են մայթերին: Էլեկտրաէներգիայի մատակարարումը սահմանափակվել է Վրաստանի մայրաքաղաքի մի քանի շրջաններում:
Բացի այդ, ուժգին քամու պատճառով հարկադրված են եղել հետաձգել ավիաչվերթները: Մասնավորապես, Թբիլիսիից երկու չվերթ չի իրականացվել Գերմանիայի և Թուրքիայի ուղղությամբ:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում քամու արագությունը հասել է վայրկյանում 31 մետրի: