Իրաքում կաշառքի դիմաց ազատ են արձակել ԻՊ հայտնի դահիճ Սպիտակ Մորուքին

17:00     10 հունվարի, 2018

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դահիճ Աբու Օմերը, ով ավելի հայտնի է Սպիտակ Մորուք անունով, Մոսուլում ձերբակալվել է իրաքցի ոստիկանների  կողմից, այնուհետև ազատ է արձակվել 5.5 հազար ֆունտ սթեռլինգ կաշառքի դիմաց, հայտնում է The Daily Mail-ը:

«Ես Մոսուլում էի, երբ դա տեղի ունեցավ: Տեղի բնակիչները պատմում էին, որ ձերբակալությունից հետո փողոցում կանգնած է եղել Օմերի մոտոցիկլետը: Մեկ ժամ հետո այն արդեն այդտեղ չէր», - լրագրողներին հայտնել է տեղական իշխանությունների ներկայացուցիչ Զուհեյր Խազզեն ալ Ջաբուրին:

Նշենք, որ Սպիտակ Մորուքը հայտնի է համասեռամոլներին տանիքից նետելով և իր զոհերին քարերով ծեծելով:


© armedia.am