Վերջին 100 տարում առաջին անգամ Իրանի հայկական եկեղեցում սարկավագուհի է ձեռնադրվել

15:16     10 հունվարի, 2018

Իրանի պատմության մեջ վերջին 100 տարում առաջին անգամ սարկավագուհի է ձեռնադրվել:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ը՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանից հայտնել են, որ Անի Քրիստի Մանվելյանը շուրջ 15 տարի է՝ ծառայում է եկեղեցում, բայց սարկավագուհի է ձեռնադրվել 2017թ.-ի աշնանը:

«Եկեղեցական օրենքը թույլ է տալիս, որ կույս աղջիկը սարկավագուհի ձեռնադրվի: Իրանի պատմության մեջ, սակայն, վերջին 100 տարում սա առաջին դեպքն է, որ սարկավագուհի ունենք»,- ասել են առաջնորդարանից:

 


© armedia.am