Շվեյցարիայում արգելել են խանգարել շներին հաչալ

10:43     11 հունվարի, 2018

Շվեյցարիայի կառավարությունը շների տերերին արգելել է կիրառել ցանկացած սարք, որը խանգարում է իրենց կենդանիներին հաչալ, համապատասխան փոփոխություններն արվել են անասնաբուժության մասին օրենքում:

Մասնավորապես արգելվել է կիրառել ցանկացած սարքավորում, որն ավտոմատ կերպով արձագանքում է հաչոցին և խանգարում է կենդանուն ձայն հանել՝ անկախ պատճառից, թե ինչու է կենդանին հաչում:

Բացի այդ, հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվել Շվեյցարիա ապօրինի ներմուծված շների վաճառքը կանխելու համար:

 


© armedia.am