Համացանցում է հայտնվել տեսանյութ ուժեղ փոթորկում հայտնված Norwegian Breakaway կռուիցային նավից: Ինչպես տեղեկացնում է Mashable-ը, Norwegian Breakaway-ը ամանորյա ուղևորություն է սկսել դեկտեմբերի 27-ին Նյու Յորքից դեպի Բահամյան կղզիներ:
Հետդարձի ճանապարհին նավը հանդիպել է ցիկլոն-ռումբի: Վերջինս բնական երևույթ է, երբ փոթորիկը 24 ժամվա ընթացքում զգալի ուժեղանում էմթնոլորտային ճնշման կտրուկ անկման պատճառով:
Նշվում է, որ ցիկլոնը կարելի էր շրջանցել, սակայն նավավարը պնդել է ուղեգիծը չփոխելու վրա:
Նավը վերադարձել է Նյու Յորք հունվարի 5-ին առանց լուրջ միջադեպերի: