Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է թույլատրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ վերադառնալ գերմանական Դորտմունդի «Բորուսիա», գում է «Independent»-ը:
Մխիթարյանը ևս դեմ չէ վերադառնալ իր նախկին ակումբ ընթացիկ տրանսֆերտային պատուհանի ժամանակ, սակայն կան որոշ տեխնիկական հարցեր՝ կապված ֆուտբոլիստի աշխատավարձի հետ, ինչը կարող է ձգձգել ակումբների միջև համաձայնության հասնելու գործընթացը, ուստի առավել հավանական է, որ Մխիթարյանը «Բորուսիա» վերադառնա ամառային տրանֆերային պատուհանի ժամանակ:
Իսկ առայժմ Մխիթարյանը ամեն կերպ փորում է հարմարվել իր պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խաղաոճի մեջ և իր տեղը գտնել ակումբում: