Հունվարի 11-ն առանց չափազանցության կարելի է համարել տարվա «ամենաքաղաքավարի» օրը՝ այսօր «շնորհակալության» միջազգային օրն է (International Thank You Day), փոխանցում է NEWS.am-ը:
Մենք բոլորս հիանալի գիտակցում ենք լավ վարվեցողության նշանակությունը, դրա անհրաժետությունը առօրյա կյանքում, սակայն շնորհակալություն հիմնականում հայտնում ենք կարծես թե ակամայից՝ չմտածելով դրա իմաստի մասին:
Երախտագիտության խոսքերը մոգական ուժ ունեն, դրանց օգնութամբ մարդիկ ուրախություն են պարգևում միմյանց, ուշադրություն ցուցաբերում և դրական զգացումներ փոխանցում` առանց որոնց մեր կյանքը կլիներ ձանձրալի և մռայլ:
Հոգեբանները վստահ են, որ երախտիքի խոսքերը «շոյում են», դրանք ի վիճակի են հանգստացնելու և տաքացնելու իրենց ջերմությամբ: Կարևորը` երախտագիտության խոսքերը անկեղծ սրտով ասելն է: