«Լրագրողների պաշտպանության միջազգային հանձնաժողովը» «մրցանակներ» է սահմանել լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրած երկրների ղեկավարներին:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Gercekgundem» լրատվամիջոցին, այդ ղեկավարների մեջ է ներառվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս ստացել է «ամենանեղացկոտ ղեկավար» մրցանակը:
Հանձնաժողովը հայտնել է, որ այս մրցանակի պատճառն այն է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքում կա մի կետ, որի համաձայն, եթե ինչ-որ մեկը վիրավորում է « թրքությունը, կամ այդ երկրի նախագահին », ապա այդ անձը պետք է պատասխանատվության ենթարկվի: Թուրքիայում այս մեղադրանքով 2016թ. 46 հազար քրեական գործ է բացվել: