25 տարեկանից բարձր կանայք կարող են տուրիստական վիզա ստանալ և Սաուդյան Արաբիա այցելել առանց տղամարդու ուղեկցության։ Այս մասին ինչպես փոխանցում է Lenta.ru-ն՝ Arab News պարբերականին հայտնել է Տուրիզմի և ազգային ժառանգության հանձնաժողովի ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ նշվում է նաև, որ մինչև 25 տարեկան կանայք դեռ չեն կարող երկիր մուտք գործել առանց տղամարդու ուղեկցության (ամուսին, եղբայր կամ հայր):
Միայնակ զբոսաշրջիկ կանանց համար վիզաների ներդրումը նախատեսվում է 2018 թվականի առաջին եռամսյակում: Այս միջոցառումը նպատակ ունի բարձրացնել երկրի գրավչությունը զբոսաշրջիկների համար: Գերատեսչությունում ենթադրում են, որ այդպիսով զբոսաշրջային բիզնեսի սեզոնայնությունը կնվազի, ինչպես նաև հնարավոր կլինի ստեղծել նոր աշխատատեղեր: