Եվրամիությունը պլանավորում է մեկ միլիարդ եվրո ներդնել «եվրոպական գերհամակարգիչների» ստեղծման բնագավառում:
Ինչպես հայտնում է Novinite.com-ը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը, Եվրահանձնաժողովն այսօր ներկայացրել է ԵՄ-ի անդամ պետությունների հետ համաշխարհային դասի եվրոպական գերհամակարգիչների ստեղծման բնագավառում համատեղ ներդրման պլան:
Դրանք անհրաժեշտ են մեծ քանակությամբ տվյալների մշակման համար, ինչպես նաև հասարակությանն օգուտ կբերեն շատ բնագավառներում՝ սկսած առողջապահությունից և Էներգիայի վերականգնվող աղբյուրներից մինչև կիբեռանվտանգություն:
Եվրահանձնաժողովը մտադիր է նախագծում ներդնել 486 հազար եվրո: Նույնչափ կներդնեն Եվրամիության անդամ երկրները: Ամբողջությամբ վերցված՝ մինչև 2020 թվականը կներդրվի պետական ֆինանսավորման շուրջ 1 միլիարդ եվրո, բացի դրանից, կկատարվեն մասնավոր ներդրումներ: