Պետական վիճակագրական տվյալները փաստում են՝ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2017-ին աճել է: Ազգային վիճակագրական տվյալների համաձայն՝ 2017-ին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 26,4 %-ով:
Արտաքին առևտրում «առյուծի բաժինը» կրկին ՌԴ-ինն է՝ մոտավորապես 1,5 մլրդ դոլար: ԱՊՀ-ին բաժին է ընկել 1 մլրդ 728 մլն դոլար: Ինչ վերաբերում է Եվրամիությանն, ապա ցուցանիշը կազմել է 1 մլրդ 406 մլն դոլար:
Նշված ցուցանիշներն արտաքին առևտրի մասին որակական բնութագիր կտան առնվազն նախորդ տարվա ցուցանիշի հետ համեմատության և դրա կառուցվածքի վերլուծությունների համադրության մեջ:
Պետք է նշել, որ 2016-ին նույն ցուցանիշը 2015-ի նկատմամբ աճել է 7,2 %, ինչը նշանակում է, 2017-ին արտաքին առևտրում աշխուժությունը միանշանակ է: Գլխավոր դերակատարությունը դրանում, անշուշտ ԵԱՏՄ-ինն է: Նույն տրամաբանությամբ, 2018-ին ևս կարելի է սպասել զգալի աճ, քանի որ այս տարի ԵԱՏՄ-ին զուգահեռ, Հայաստանի առջև բացվում է եվրոպական և իրանական ուղղությունները:
Այլ է արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքի հարցը, որում, թերևս, շարունակում են գերակշռել ներմուծման ծավալները: Այսպես, 2017-ի արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 36,2 %-ով (արտահանումը տարեսկզբից կազմել է 2013.8 մլն դոլար), ներմուծումն ավելացել է 48.3%-ով (ներմուծումը տարեսկզբից կազմել է 3770.4): Այսինքն շարունակվում է պահպանվել արտաքին առևտրաշրջանառության բացասական սալդոն: Հենց այստեղ է, որ պետք աշխատանք տարվի՝ որպես առաջնահերթություն դիտարկելով արտահանման աճի ուղղությամբ իրականացվող քայլերը: