Ամերիկյան հեռուստահաղորդավար և երգիծաբան Թրևեր Նոյը ԱՄՆ հայ համայնքի մոտ դժգոհություն է առաջացրել ԱՄՆ հայ համայնքի մոտ՝ հայտնի «Daily Show» հաղորդման շրջանակում «կեղտոտ հայ» բառակապակցությունը կիրառելու համար, հայտնում է РУСАРМИНФО-ն:
«Դա իսկապես ծիծաղելի է: Դա նույն է, ինչ որևէ մեկն ասեր՝ ես «ամենահամբերատար մարդն» եմ, հարցրեք այն կեղտոտ հային», - ասել է հեռուստահաղորդավարը՝ մեկնաբանելով սեփական «կայուն հանճարեղության» մասին խոսքերը:
ԱՄՆ-ի փաստաբանների հայկական ասոցիացիան բողոքել է երգիծաբանի այս արտահայտության համար և «Daily Show»-ից պահանջել է ներողություն խնդրել հայերին ուղղված վիրավորանքի համար: