2018 հունվարի 13-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի եզրափակիչ համերգը՝ «Իմ հին ու Նոր տարի» խորագրով, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Համերգին կմասնակցեն հանրահայտ և սիրված երգիչ-երգչուհիները: