Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնել է, որ Արցախը կարող է դառնալ Չճանաչված պետությունների շրջանում աշխարհի առաջնության կազմակերպիչը:
«Իմ տեղեկությամբ`Արցախը հայտ է ներկայացրել Չճանաչված պետությունների աշխարհի առաջնություն անցկացնելու համար: Պատահական չէ, որ Ստեփանակերտում վերանորոգվել է մարզադաշտը», - ասել է Ռուբեն Հայրապետյանն այսօր` հունվարի 12-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: