Ամերիկացի և եգիպտացի հնէաբանները Բեխդետի՝ Հարավային թագավորության մայրաքաղաքի տարածքում հայտնաբերել են փարավոնների հնագույն «գրասենյակը», որտեղ պահվել են գանձեր և աշխատել են Հին Եգիպտոսի հինգերորդ դինաստիայի շրջանի պաշտոնատար անձինք: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ այս մասին հայտնել է Եգիպտոսի Հնությունների գործերով նախարարությունը:
Սկզբում բնակավայրը չի գրավել հնագետների ուշադրությունը, քանի որ հելլենիստական ժամանակաշրջանում նրա կողքին կառուցվել է Գորա հոյակերտ տաճարը, որը մինչ օրս գոյատևում է գրեթե իր սկզբնական տեսքով:
Միայն 20-րդ դարի կեսերին գիտնականները հայտնաբերեցին, որ այս պաշտամունքային շենքի կողքին թաքնվում է մի ամբողջ հին եգիպտական քաղաք, որը պահպանել է գրեթե երեք հազար տարվա հնագույն քաղաքակրթության շարունակական պատմությունը: