ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է, որ օգտագործել է անպարկեշտ արտահայտություն Սալվադորի, Հաիթիի և մի շարք Աֆրիկյան երկրների հանդեպ:
Ավելի վաղ լրատվամիջոցներին հանդիպման որոշ մասնակիցներ հայտնել էին, որ Թրամփը այդ երկրներն անվանել է «կեղտոտ խորշեր»:
Թրամփը գրել է, որ երրորդ երկրներին ամենևին «կեղտոտ խորշեր» չի անվանել, ինչպես պնդում են լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ ինքն օգտագործել է բավական կտրուկ արտահայտություն, բայց ոչ այդպիսին: