Իրանը դարձյալ մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը Թեհրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրում լուրջ փոփոխություններ կատարելու մասին: Այս մասին հայտնում է DW-ն:
«Այս համաձայնագիրը միջազգայնորեն ընդունված և ավարտված համաձայնագիր է և չի կարող նոր քննարկումների առարկա լինել»,- հունվարի 13-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն: Փաստաթղթում նշվում է, որ այս պատճառով Թեհրանը չի համաձայնվի ուղղումներ կատարել և 2015-ին Վիեննայում կնքված համաձայնագրի շրջանակից դուրս նոր պարտավորություններ ստանձնել:
Ավելի վաղ Սպիտակ տունը 120 օրով հետաձգել էր Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը, սակայն միաժամանակ հայտարարել էր, որ այդ ժամկետի ընթացքում միջուկային համաձայնագրում պետք է լուրջ փոփոխություններ կատարվեն: