Մոսկվան չի հասկանում, թե ԱՄՆ-ն ինչ նկատի ունի, երբ խոսում է Իրանի հարցով նոր համաձայնագրի մասին, որը նրանց կարծիքով պետք է փոխարինի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեզ համար անհասկանալի է, թե ինչ նկատի ունեն ամերիկացի գործընկերները, երբ սկսում են բանակցություններ վարել ինչ-որ նոր համաձայնագրի մշակման շուրջ, որը պետք է «շտկի գոյություն ունեցող պայմանագրի թերությունները», - ասել է Ռյաբկովը՝ մեկնաբանելով Թրամփի կոչերը:
«Նախապես հայտարարվել է, որ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանն այս համաձայնագրի շուրջ բանակցություններին չեն հրավիրվում: Սա ամերիկացիների որոշումն է, անհասկանալի է բանակցությունների բովանդակությունը և այդ կարգի բանակցությունների թեման: Սակայն մեզ, ըստ էության, դա քիչ է հետաքրքրում, քանի որ ՀԳՀԾ փոփոխության ենթակա չէ»,- շեշտել է Ռյաբկովը: