«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինյուն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ ակումբը լքելու հավանականությանը:
«Յուրաքնաչյուր ֆուտբոլիստ գին ունի, և երբ բացվում է տրանսֆերային պատուհանը, այն բացվում է ցանկացած ակումբի համար, որին հետաքրքրում են մեր խաղացողները: Այդ ժամանակ մեր գործն է ասել «այո» կամ «ոչ» և որոշել, ինչն ենք մենք համարում լավ գին կոնկրետ ֆուտբոլիստի համար:
Ինչ վերաբերում է Մխիթարյանի անձեռնմխելիությանը, ապա նա խաղացել է մեր վերջին հանդիպման ժամանակ և հավանական է, որ կխաղա նաև հաջորդում: Հիմա նրա մասին շատ շշուկներ են պտտվում, բայց նա մեր խաղացողն է և նա շատ լավ խաղացող է», - լրագրողներին ասել է Մաուրինյուն: