Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, որ թուրքական կողմը դեմ է Եվրամիության հետ արտոնյալ գործընկերությանը, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Թուրքիային չի կարելի ընդունել որպես փախստականների ճամբար, որի հետ պետք է համագործակցել անօրինական միգրացիան կանխելու համար, կամ որպես ռազմական շտաբ ահաբեկչության դեմ պայքարի համար», - հայտարարել է թուրք նախարարը:
Նրա խոսքերով Թուրքիային արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու մասին խոսակցությունը կրկին ակտուալ են դարձել հունվարի 5-ին Փարիզում Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումից հետո: Չելիքն ընդգծել է, որ Անկարան մերժում է նման կարգավիճակ ենթադրող ցանկացած նախաձեռնություն: