Աֆրիկյան երկրները Թրամփից պահանջում են ներողություն խնդրել

13:28     14 հունվարի, 2018

ՄԱԿ-ում աֆրիկյան երկրների դեսպանները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել են ներողություն խնդրել երրորդ աշխարհի երկրների մասին իր խոսքերի համար:

Վերջիններիս տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք «չափազանց ցնցված են և վճռականորեն դատապարտում են ԱՄՆ նախագահին վերագրվող ռասիստական և քսենոֆոբիստական արտահայտությունը», և պահանջում են նրանից «հրաժարվել իր խոսքերից»: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին հարկավոր չեն միգրանտներ «կեղտոտ անցքերից»: Նշվում է, որ խոսքը եղել է մասնավորապես Հայիթիից, Սալվադորից և աֆրիկայի երկրներից միգրանտների մասին:


© armedia.am