Թուրքիայի Տրապիզոն քաղաքի օդանավակայանում Pegasus ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 մակնիշի ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և քիչ է մնացել ընկնի Սև ծովը: Այդ մասին տեղեկացնում է SkyNews-ը:
Պատահարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից Տրապիզոն ուղևորված ինքնաթիռում գտնվել է 162 մարդ, որոնք արագ կերպով դուրս են բերվել. զոհվածներ չկան:
Պատահարի պատճառները դեռ պարզվում են: