ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ երրորդ աշխարհի երկրների հասցեին վիրավորական արտահայտություններ չի արել, և իրեն ռասիստ չի համարում, հայտնում է РИА Новости-ն։
«Ո՛չ, ես ռասիստ չեմ։ Ես ամենաքիչ ռասիստ մարդն եմ, ումից դուք երբևէ հարցազրույց եք վերցրել», - հայտարարել է Թրամփը լրագրողներին՝ ընդգծելով, որ նա Սպիտակ տանը խորհրդակցության ժամանակ վիրավորական արտահայտություններ չի արել։
Հիշեցնենք, ԶԼՄ-ներն օրեր առաջ հայտնել էին, որ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն օրենսդիրների հետ միգրացիոն քաղաքականության հարցով հանդիպման ժամանակ երրորդ աշխաչհի երկրներին անվանել է «կեղտոտ խորշեր»: Նշվում է, որ խոսքը եղել է մասնավորապես Հայիթիի, Սալվադորի և աֆրիկայի մի շարք երկրների մասին: