Կանադայի Օնտորիո նահանգում 2018 թվականի գարնանից թույլ կտան վարորդական իրավունքի գրավոր թեստը հայերեն հանձնել: Այս մասին հայտարարել է Օնտորիոյի տրանսպորտի նախարար Սթիվեն դել Դուկան՝ Տորոնտոյում հայկական համայնքի կենտրոնում ելույթի ժամանակ:
Նշվում է, որ հայերենը միակ լեզուն չէ, որով նահանգային իշխանությունները թույլատրել են վարորդական իրավունքի գրավոր թեստ հանձնել: Որպեսզի միգրանտներ լեզվական դժվարություններ չունենա Օնտորիոյում կարելի է այդ թեստը հանձել 20 լեզվով:
Նահանգում նշում են, որ այդ քայլ արդարացված է. արդեն 16 տարի է նահանգի ավտոճանապարհները համարվում են ամենաանվտանգներից մեկը Հյուսիսային Ամերիկայում: