Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դիտարկում է ԴԱՎՈՍ-ի համաշխարհային տնտեսական ֆորումին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին միանալու հնարավորությունը, ինչը կարող է վերածվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հետ համաշխարհային մակարդակում տեսակետների բախման, հայտնում է Reuters գործակալությունը:
Մերկելը, զբազված լինելով կոալիցիոն կառավարություն ձևավորելու վերաբերյալ բանակցություններով, պետք է երրորդ տարին անընդմեջ բաց թողներ համաշխարհային առաջնորդների ֆորումը:
Սակայն ուրբաթ օրը Սոցիալ դեմոկրատների հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ նախնական համաձայնության հասնելուց հետո Մերկելը կարող է մեկնել ԴԱՎՈՍ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ միասին ԱՄՆ նախագահ Թրամպի դեմ «ճակատ կազմելու» համար: