Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալաամ» ֆիլմում կոմունիստական գաղափարախոսությունը համեմատել է քրիստոնեության հետ, փոխանցում է NEWS.am-ը:
«Ազատություն, եղբայրություն, հավասարություն, արդարություն՝ այս բոլորը կան Սուրբ Գրքում: Իսկ կոմունիզմի հիմնադրման օրենսգիրքը սուբլիմացիա է, Աստվածաշնչի պարզունակ հատվածն է, նրանք նոր բան չեն հորինել»,-ասել է Պուտինը:
Պուտինը Լենինի նկատմամբ կոմունիստների վերաբերմունքը համեմատել է քրիստոնեության սրբերի նկատմամբ պատկառանքի հետ: «Լենինը դրվել է դամբարանում: Ինչո՞վ է նա տարբերվում սրբերի մասունքներից: Ուղղափառների կամ պարզապես քրիտոնյաների համար։ Երբ ինձ ասում են, թե քրիստոնեական աշխարհում նման ավանդույթ չկա, ինչպես չկա՞: Գնացե՛ք Աթոս, նայե՛ք: Այնտեղ սրբերի մասունքներ կան, եւ մենք այստեղ՝ Վալաամում, Սերգեյի եւ Հերմանի սուրբ մասունքներն ունենք: Փաստորեն, ոչ մի նոր բան այն ժամանակվա իշխանությունը չի մտածել: Այն իր գաղափարախոսության ներքո արել է այն, ինչ մարդիկ վաղուց հայտնաբերել էին»,-ասել Ռուսաստանի նախագահը: