Հայաստանի խորհրդարանն առանձին ապրանքների գների բարձրացման և գնաճը մեղմելու հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտրարաել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Հաշվի առնելով հասարակական և քաղաքական շրջանակներում առանձին ապրանքների գնաճի հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև այս հարցի առնչությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ հունվարի 23-ին, ժամը 11:00-ին նիստերի դահլիճում հրավիրվում է առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները թեմայով խորհրդարանական լսումներ», - ասել է Բաբլոյանը: