Խոշորագույն կրիպտոարժույթներն արժեզրկվում են, այդ մասին վկայում են առևտրի տվյալները, փոխանցում է ՐԻԱ Նովոստին:
Մասնավորապես, CoinMarketCap-ի տվյալներով, բիթքոինն էժանացել է 2,6% -ով՝ կազմելով 13,8 հազար դոլար: OKEx բորսայում բիթոքինի գնանկումը կազմել է 5%՝ դառնալով 13,49 հազար դոլար:
Փորձագետների հավաստմամբ, կրիպտոարժույթի հաջորդ հոգեբանական շեմը կազմելու է 10 հազար դոլարը: Միևնույն ժամանակ, Goldman Sachs-ի փորձագետների պնդմամբ,բիթքոինը որոշ երկրներում հաջողությամբ կարող է զբաղեցնել «իրական» արժույթի դիրքեր: