Միջադեպ Պերմի դպրոցում. վիրավորվել է 8 աշակերտ և ուսուցչուհին

12:10     15 հունվարի, 2018

Ռուսաստանի Պերմ քաղաքի № 127 դպրոցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում վիրավորվել է առնվազն 9 մարդ՝ 8 աշակերտ և 1 ուսուցչուհի, հայտնում է BBC-ն:

Սկզբում տեղական իշխանությունները հայտնել էին դպրոցի վրա դիմակներով երկու անձի դանակով հարձակման մասին, այնուհետև քննչական կոմիտեից պարզաբանել էին, որ վիճաբանությունը տեղի է ունեցել դպրոցի աշակերտների միջև: Ներկա դրությամբ կասկածյալները ձերբակալված են, հարուցվել է քրեական գործ երկու և ավելի անձանց սպանության փորձի հոդվածով:


© armedia.am