«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ոչ հաստատել և ոչ էլ ժխտել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր «վաճառքի» մասին շրջանառվող լուրերը, գրում է Manchester Evening News-ը:
Փոխարենը Մոուրինյոն նշել է, որ Մխիթարյանը հավանաբար կներառվի «Կարմիր սատանաների»՝ «Սթոք Սիթիի» դեմ երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման մեկնարկային կազմում։
Պորտուգալացի մասնագետը մեղադրել է Մխիթարյանին՝ խաղերի ժամանահ «անհետանալու» համար: Դրա հետ մեկնեղ Մոուրինյոն ընդունել է, որ «անարդար» է եղել կիսապաշտպանի հանդեպ, և ներողություն է խնդրել նրանից: