Ահաբեկչություն Բաղդադի կենտրոնում. կան զոհեր

13:03     15 հունվարի, 2018

Հունվարի 15-ին Բաղդադում մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված կրկնակի ահաբեկչական հարձակման հետեւանքով 26 մարդ է զոհվել, 90 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հայտնում է EADaily-ին:

«Երկու մահապարտ ահաբեկիչ պայթյուն են իրականացրել Բաղդադի կենտրոնում գտնվող Ալ Թայիրանի հրապարակում»,- հաղորդում է Իրաքի ներքին անվտանգության ծառայությունը:

Իրաքի Ներքին գործերի նախարարության տվյալներով, զոհվել է 16 մարդ, 65-ը վիրավորվել:


© armedia.am