Մխիթարյանը հնարավոր է՝ լքի «Մանչեսթեր Յունայթեդի»-ը

14:04     15 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ Հենրիխ Մխիթայանին կթույլատրվի լքել ՄՅՈւ-ն հունվարին: Այս մասին գրում է The People's Person պարբերականը, փոխանցում է Panarmenian-ը:

«Ամեն ֆուտբոլիստ իր գինն ունի: Իսկ ես՝ որպես ղեկավար, հասկանում եմ դա»,- ասել է պորտուգալացի մարզիչը:

Նա ասել է, որ տրանսֆերային պատուհանը նաև այն ակումբների համար է, որոնք հետաքրքրված են ՄՅՈւ-ի խաղացողներով:

Մոուրինյոն ասել է, որ հայ ֆուտբոլիստ Մխիթարյանը հնարավոր է՝ դաշտ դուրս գա «Սթոքի» հետ խաղում: «Նա մեր լավագույն խաղացողներից է»,- ասել է մարզիչը Մխիթարյանի մասին:


© armedia.am