«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ Հենրիխ Մխիթայանին կթույլատրվի լքել ՄՅՈւ-ն հունվարին: Այս մասին գրում է The People's Person պարբերականը, փոխանցում է Panarmenian-ը:
«Ամեն ֆուտբոլիստ իր գինն ունի: Իսկ ես՝ որպես ղեկավար, հասկանում եմ դա»,- ասել է պորտուգալացի մարզիչը:
Նա ասել է, որ տրանսֆերային պատուհանը նաև այն ակումբների համար է, որոնք հետաքրքրված են ՄՅՈւ-ի խաղացողներով:
Մոուրինյոն ասել է, որ հայ ֆուտբոլիստ Մխիթարյանը հնարավոր է՝ դաշտ դուրս գա «Սթոքի» հետ խաղում: «Նա մեր լավագույն խաղացողներից է»,- ասել է մարզիչը Մխիթարյանի մասին: