Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ուզում է «զինագործների» կազմում տեսնել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով բրիտանական ԶԼՄ-ներին:
Քանի որ «Արսենալ»-ի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը շուտով կհեռանա թիմից, Վենգերը նրան փոխարինող է համարում Հենրիխ Մխիթարյանին: Վենգերի կարծիքով՝ հայ կիսապաշտպանը կարող է փոխարինել Սանչեսին, քանի որ խաղում է եզրերում և ենթահարձակվողի գծում: