Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայի հյուսիսում ԱՄՆ կողմից ստեղծվող «սահմանի անվտանգության ուժերը»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Անադոլու գործակալության»-ը:
«Մեր նպատակն է ոչնչացնել այդ «ահաբեկչական բանակը» մինչև նրա կազմավորումը: Կարո՞ղ է արդյոք Թուրքիայի համար այլ նպատակ լինել, երբ խոսքը գնում է մեր սահմանների երկայնքով ահաբեկչական միջանցք ստեղծելու մասին»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը կրկին հայտարարել է, որ «երկրի զինված ուժերը ցանկացած պահի կարող են ռազմական գործողություն սկսել Սիրիայի Աֆրինում»: