«Թուրքական հոսք» գազամուղի 2-րդ ճյուղը կկառուցվի միայն Եվրահանձնաժողովի կողմից ամուր երաշխիքների դեպքում: Այդ պարագայում միայն Ռուսաստանը պատրաստ է քննարկել երթուղիները, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Թուրքական հոսքը» կառուցվում է անմիջապես Թուրքիայի սպառողների համար: Դրա երկրորդը կկառուցվի միայն այն դեպքում, եթե Եվրահանձնաժողովից կոնկրետ երաշխիքներ ստանանք առ այն, որ նրանք նույնը չեն անի, ինչ արեցին Բուլղարիայի հանդեպ «Հարավային հոսքի» դեպքում»,- նշել է Լավրովը:
«Մենք պատրաստ կլինենք յուրաքանչյուր տարբերակի, որը, սակայն, հարյուր տոկոսով կերաշխավորվի Եվրահանձնաժողովի կողմից»,- ավելացրել է արտգործնախարարը: