Քաթարի էմիր Ալ Սանին երեկ մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ նախագահական պալատում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա փեսա, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու Պարսից ծոցի երկրների միջև շարունակվող քաղաքական ճգնաժամը։