ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քաթարին ահաբեկչության դեմ պայքարում իր ջանքերի համար շնորհակալություն է հայտնել:
Կողմերը քննարկել են անվտանգության և տնտեսական հարցերում ԱՄՆ և Քաթարի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները: Թրամփը հաստատել է ամուր ու միասնական Պարսից ծոցի համագործակցության խորհրդին ԱՄՆ աջակցությունը:
Թրամփը շնորհակալություն է հայտնել Քաթարի էմիրին ահաբեկչության դեմ պայքարի ջանքերի համար, այդ թվում, որպես այն քիչ երկրների, որոնք պատրաստվում են նպաստել երկկողմ փոխըմբռնման հուշագրին: