«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Սթոք Սիթի»-ի հետ հանդիպման հայտացուցակում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը:
«Կստեմ, եթե ասեմ, որ դա միայն մարտավարական որոշում էր: Ուղղակի ընտրված են այն ֆուտբոլիստները, ովքեր ներկա պահին, ինչպես մեզ հայտնի է 100 տոկոսով մտքերով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ են:
Չեմ կարծում, որ ֆուտբոլիստի համար հեշտ է խաղալ, եթե կասկածներ կան իր ապագայի վերաբերյալ: Դա ավելորդ ճնշման ավելացում է, ինչը ֆուտբոլիստին պետք չէ: Կարծում եմ, որ և՛ Մխիթարյանի, և՛ մեր համար ավելի լավ է նրան պաշտպանել, քանի դեռ կասկածներ կան»,- ասելի է պորտուգալացի մարզիչը: