Ուզբեկստանի Ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սամվել Բաբայանին ցմահ որակազրկել է, հայտնում է Sovsport.ru-ն:
Նշվում է, որ Բաբայանը հավաքականի կազմն ընտրելիս առաջնորդվել է ծանոթության սկզբունքով և անտեսել է փորձառու մարզիչների և փորձագետների կարծիքը: Ֆեդերացիայում կարծում են նաև, որ ֆուտբոլիստների ընտրության հարցում Բաբայանը ղեկավարվել է սեփական կոմերցիոն շահերով:
Սամվել Բաբայանը գլխավորել է Ուզբեկստանի Ֆուտբոլի հավաքականը 2015 թվականի հունիսին: 2017 թվականի սեպտեմբերին նա հեռացվել է պաշտոնից, քանի որ հավաքականը կորցրել է 2018 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը: