Պաղեստինի ազատագրության կազմակերպության կենտրոնական խորհուրդը չի ճանաչի Իսրայել պետությունն այնքան ժամանակ, քանի դեռ Թել-Ավիվը չի ճանաչում Պաղեստին պետությունը, РИА Новости-ին հայտնել է Պաղեստինի խորհրդական Նաբիլ Շաաթը:
«ՊԱԿ Կենտրոնական խորհուրդն որոշել է սառեցնել Իսրայել պետության ճանաչումը, քանի դեռ նա չի ճանաչում Պաղեստինն՝ որպես պետություն… Պաղեստինը սառեցնում է Օսլոյի պայմանավորվածությունները, որոնք Իսրայելը չի կատարում՝ այդ թվում նաև անվտանգության հարցում համակարգումը», - ասել է Նաբիլը՝ հունվարի 15-ին կայացած նիստից հետո: