ԱԺ-ն վավերացրեց Տաջիկստանի հետ առանց վիզայի այցելությունների մասին համաձայնագիրը

13:10     16 հունվարի, 2018

Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիները միմյանց երկրներ կայցելեն առանց վիզաների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը:Կողմ քվեարկել  է 92 պատգամավոր:

Համաձայնագրով կես տարվա ընթացքում քաղաքացին կարող է անընդմեջ կամ ընդմիջումներով մնալ մյուս երկրում, բայց ոչ ավելի, քան 90 օր: Համաձայնագրում հստակեցված է, որ սա այն դեպքում, եթե պետությունը իր օրենսդրությամբ ավելի դյուրին պայմաններ չի ստեղծում:


© armedia.am