Ճապոնիայի ափերին մոտեցել է ուրվական նավ, որի մեջ 8 դիակ է հայտնաբերվել, հայտնում է NEWS.am-ը:
Տեղական իշխանությունները կասկածում են, որ նավակը Հյուսիսային Կորեայից է եկել, սակայն չեն կարող 100 % համոզվածությամբ պնդել:
Նավում հայտնաբերվել է կորեերեն գրությամբ մեկ տուփ ծխախոտ, որի հետ կապված ենթադրել են, որ նավակը Հյուսիսային Կորեայից է՝ հաշվի առնելով անցյալում համանման մեծ թվով դեպքերը:
Ճապոնական TV Asahi-ի տեղեկություններով՝ նավի բեկորներում հայտնաբերվել է Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդի պատկերով կրծքանշան:
Ճապոնիայի առափնյա պահպանության տվյալներով՝ անցյալ տարի Ճապոնիայի ափեր հասած հյուսիսկորեական ձկնորսական նավերի թիվը հասել է 104-ի: Դեպքեր են եղել, երբ անձնակազմի անդամները մահացել են, ինչի հետ կապված տեղական լրատվամիջոցներն այդպիսի նավակներն ուրվական են անվանում: