Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը:
«Նախագահը ժամանել է Վաշիգտոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է, որ Ն. Նազարբաևը հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև ԱՄՆ պաշտոնական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ»- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Ղազախստանի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի նիստին: