«Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Հովհաննես Հակոբյանն ու Կարեն Բալայանը պատմում են հայոց պատմության կարևոր էջերից մեկի մասին, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան:
450 թվական հոկտեմբերին մոտ 40 հազարանոց սասանյան բանակը` պարսից զորավար Սեբուխտի գլխավորությամբ, մտավ Աղվանքի տարածք։ Մոտեցավ Քուռ գետի գետանցումին։ Սեբուխտի առաջխաղացումը պետք էր կանխել։ Սպարապետ Վարդան Մամիկոնյանը բանակը բաժանեց 3 մասի։
Առաջինն ուղարկեց հարավային Հայաստան`այս կողմից պարսիկների հնարավոր ներխուժումը կանխելու նպատակով։ Երկրորդ գերակշռող մասը վերցրեց իր հետ։ Իսկ երրորդ մասը թողեց երկրում` Վասակի գլխավորությամբ` որպես ռազմավարական պահեստազոր, որը նաև պետք է օգնության հասներ վտանգավոր ուղղությանը։ Հենց այստեղ էլ Վասակը կատարեց իր առաջին քայլը։ Նա պարսից զորավար Սեբուխտին նամակով զգուշացրեց հայկական բանակի արշավի և զորքի քանակի մասին։ Արդյունքում հայկական բանակը Խաղխախ քաղաքի մոտ անակնկալի եկավ` տեսնելով արդեն մարտական պատրաստվածության մեջ և զորաշարքով կանգնած պարսկական բանակին։
Սրանով խախտվեց հայոց բանակի նախնական մարտական պլանը, ըստ որի` պարսիկներին պետք է անակնկալ հարված հասցվեր։
Մանրամասները տեսանյութում՝