Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը 12000 թուրքական լիրայով (3200 դոլար)տուգանվել է մեջլիսի ամբիոնից Քուրդիստան բառը հնչեցնելու համար:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Demokrathaber.org»-ին, այս մասին Բայդեմիրին տեղեկացրել է մեջլիսի ֆինանսական հարցերի վարչությունը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցություների նախաձեռնությամբ ընդունվել էր մեջլիսի նոր ներքին կանոնադրություն, որով արգելվում է «Հայոց ցեղասպանություն», «Քուրդիստան», «քրդական նահանգներ» արտահայտություների կիրառումը:
Ըստ այդ կանոնադրության՝ կարգազանց պատգամավորները զրկվում են 2 նիստի մասնակցելու իրավունքից և տուգանվում աշխատավարձի 2/3-ով: