Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իր համար անհասկանալի է, որ ԱՄՆ-ը 12000 կմ հեռավորությունից եկել ու սահմանների անվտանգության ապահովման համար բանակ է ստեղծում։Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Diken լրատվակայքին:
Էրդողանը շեշտել է, թե ԱՄՆ-ի այդ նախաձեռնության հետ կապված զանհագարել էր նախագահ Թրամփին, սակայն վերջինս ասել էր, թե հետ կզանգի, սակայն հետ չի զանգել։ «Մինչ Թրամփը ինձ չզանգի, ես նրան չեմ զանգի»,-նեղստրել է Էրդողանը։
Նշենք, որ ԱՄՆ-ը հայտարարել է, թե Սիրիա-Թուրքիա սահմանին հիմնականում քրդերից կազմված ստորաբաժանումներ է պատրաստվում ստեղծել, ինչն էլ խիստ կատաղեցրել է Թուրքիային։