Ադրբեջանի Շեմախի շրջանի Գուշչու գյուղում ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունեցել, գրում է ադրբեջանական oxu.az -ը:
Հրաբուխը սկսել է ժայթքել գիշերվանից, ժայթքումը դեռ շարունակվում է:
Ժայթքման ժամանակ ցեխային լավան բարձրացել է մինչև 10 մետր ու տարածվել 1.5 հա տարածության վրա:
Գուշչու գյուղի մոտ 15 բնակելի տուն գտնվում է հրաբխի ժայթքման վայրից 20-30 մետր հեռավորության վրա, սակայն բնակիչներից ոչ ոք չի տուժել: