Եթե Մխիթարյանը որոշի տեղափոխվել «Արսենալ», ապա «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հավելյալ վճարում չի անի՝ նրան ուղղակի կփոխանակեն Ալեքսիս Սանչեսի հետ, գրում է Sky Sports-ը:
Պարբերականը խոսել է նաև Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Վերջինս մասնավորապես նշել է, որ Մխիթարյանի խնդիրները պայմանավորված չեն Մաուրինյուի հետ: «Միկիի խնդիրները «Մանչեսթեր Յունայթեդ»-ում ֆուտբոլային են: Նա ոչ մի խնդիր չունի մարզչի հետ, այստեղ հարցը անձնական փոխհարաբերությունների մեջ չէ», - ասել է գործակալը: