ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նշել է 2018 թվականին համաշխարհային կազմակերպության գործունեության 12 գերակա ուղղությունները, որոնց թվում նա նշել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
«Ես ահազանգում եմ ձգձգված հակամարտությունների և ահաբեկչության տարածման պատճառով: Մենք գործ ունենք գորդյան հանգույցի հետ Մերձավոր Արևելքում և պոտենցիալ միջուկային աղետի հետ Կորեական թերակղզում: Անհրեժեշտ է դիկայել ազգայնականության վտանգավոր ալիքին, ինչպես նաև նոր լիցք հաղորդել միջնորդական նախաձեռնություններին՝ այդ «նորմանդական ձևաչափին» և Արևելյան Ուկրաինայի հարցով եռակողմ կոնտակտային խմբին, Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին, Վրաստանի վերաբերյալ ժնևյան քննարկումներին և Մերձդնեստրի հարցով «5+2» ձևաչափին», - հայտարարել է Գոըտերեշը;